-
05.02.2020|
19:46
Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տալ այն օտարերկրացիներին, որոնց չափահաս զավակներն արդեն ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն:
-
05.02.2020|
19:45
2020-ի ներքաղաքական զարգացումների առումով Արցախի համար չափազանց կարևոր տարի է, քանի որ շատ շուտով այնտեղ լինելու են նախագահական և խորհրդարանական ընտրություններ, նաև ուժի մեջ է մտնելու Արցախի նոր Սահմանադրությունը, որով նախագահի ինստիտուտն ավելի ընդգծված է դառնում՝ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին:
-
05.02.2020|
19:44
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ՌԴ նածագահ Վլադիմիր Պուտինին ազդել Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի վրա՝ Իդլիբում էսկալացիայի ֆոնին: Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել նախօրեին: Կրեմլից հայտնել են, որ երկու նախագահներն էլ ընդգծել են Սիրիայի հարցով ռուս-թուրքական համաձայնագրերի խստագույն իրականացման անհրաժեշտությունը:
-
05.02.2020|
19:43
ԱԺ խորհրդի նիստը այսօր ևս հետաձգվեց: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ հետաձգվել է օրակարգում նոր կետ ավելացնելու համար:
-
05.02.2020|
19:40
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստվում է պարբերաբար հանդիպել լրատվամիջոցների հետ։
-
05.02.2020|
19:40
ԱՄՆ-ը կասեցրել է Թուրքիայի հետ անօդաչուների օգտագործմամբ գաղտնի ռազմական հետախուզության համագործակցության ծրագիրը, որն ուղղված էր քրդական կազմավորումների դեմ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին: Ծրագիրն անորոշ ժամանակով դադարեցնելու ԱՄՆ որոշումը կայացվել է ի պատասխան անցյալ տարվա հոկտեմբերին Սիրիա թուրքական ներխուժման:
-
05.02.2020|
19:39
Իրավիճակը բավականին զվարճալի կլիներ, եթե այսքան վտանգավոր չլիներ, ֆեյսբուքում գրում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը: «Իրավական անարխիային, այնուամենայինիվ, ընթացք է տրվում !
-
05.02.2020|
19:38
Քաղաքական աստառ չեմ ուզում տալ այս ամենին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանն՝ անդրադառնալով երեկ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելուն:
-
05.02.2020|
19:30
Հոկտեմբերի 27-ի գործից անջատված և կարճված մասի քննությունն իրականացնելու համար ԱԱԾ-ն քննչական խումբ է ստեղծել՝ ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ ԱԱԾ-ում քննչական խմբի ստեղծումը պայմանավորված չէ միայն «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի դիմումով։
-
05.02.2020|
19:29
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հարցադրում է ուղղել հաղորդակցության և ենթակառուցվածքների նախարար Մեհմեդ Ջահիդ Թուրհանին՝ Երևան-Ստամբուլ թռիչքի միառժամանակյա դադարեցման վերաբերյալ: